Տպագրական տեխնոլոգիաներ և սարքավորումներ
Օգտագործում ենք միայն ժամանակակից բարձրակարգ տպիչներ և սարքավորումներ, որոնք ապահովում են գերազանց որակ և արագ արտադրություն։
- UV LED տպիչներ՝ բարձր լուծաչափով և վառ գույներով
- Էկո-լուծիչային տպիչներ՝ մինչև 5 մետր լայնությամբ նյութերի համար
- Ուղիղ տպագրություն կոշտ նյութերի վրա
- Լազերային և ֆրեզերային հատման, փորագրման սարքավորումներ
Էկո Սոլվենթ – առավելագույնը 1080 DPI
Գերարագ տպիչ մինչև 3.2 մ ճկուն նյութերի համար

Էկո Սոլվենթ – առավելագույնը 1440 DPI
Տպագրող – հատող տպիչ մինչև 1.6 մ ճկուն նյութերի համար

UV – առավելագույնը 1440 DPI
Գերարագ տպիչ մինչև 3.2 մ ճկուն նյութերի համար

UV – առավելագույնը 1440 DPI
Մինչև 1.6 մ կոշտ և ճկուն նյութերի համար

UV հարթակավոր – առավելագույնը 2160 DPI
60×90 սմ հարթակով տպիչ տարբեր կոշտ և ճկուն նյութերի համար

Ամփոփելով վերը թվարկածը՝ մեր պատրաստակամությունն ենք հայտնում ստանձնելու Ձեր ընկերության ինտերիերային և էքստերիերային տպագրության արագ և որակյալ իրականացումը։ Անկախ նրանից՝ Ձեզ անհրաժեշտ են վառ գույներով ներքին պաստառներ, թե արտաքին միջավայրին համահունչ վահանակներ, մենք կապահովենք երկարակյաց և ուշադրություն գրավող արդյունքներ։
Ինտերիերային տպագրություն
Բարձրորակ տպագրություն ներքին տարածքների համար՝ ստեղծելով ակնահաճո և պրոֆեսիոնալ միջավայր։ Մեր ինտերիերային տպագրության լուծումները ներառում են՝
- Պաստառներ և պատի ապլիկացիաներ
- Գրասենյակային ցուցանակներ և լոգոներ
- Ցուցահանդեսային նյութեր և ստենդներ
- Լուսատուփեր և ներքին հարդարանքի այլ տարրեր
Էքստերիերային տպագրություն
Եղանակակայուն և երկարատև լուծումներ՝ նախատեսված արտաքին միջավայրի համար։ Մեր դրսի տպագրական նյութերը դիմանում են արևի, անձրևի և այլ բնական ազդեցությունների։
- Մեծ ցուցապաստառներ (բիլբորդներ)
- Շենքերի ճակատային հարդարանք և բրենդավորում
- Մեքենաների և տրանսպորտային միջոցների բրենդավորում
- Բացօթյա ցուցանակներ
Որակի երաշխիք
Յուրաքանչյուր նախագիծ անցնում է խիստ որակի ստուգում՝ ապահովելով գույների ճշգրտություն, բարձր լուծաչափ և կատարյալ վերջնական արդյունք։
Մեր փորձառու թիմը պատրաստ է խորհրդատվություն տրամադրել Ձեր յուրաքանչյուր նախագծի համար՝ օգնելով ընտրել լավագույն նյութերը և տպագրության տեխնիկան՝ Ձեր բիզնեսի կարիքներին համապատասխան։