Ցանկանո՞ւմ եք բարձրացնել բրենդի տեսանելիությունը։ Մեր թիմը պատրաստ է աջակցել ձեզ՝ ստեղծելու բրենդավորման տպավորիչ լուծումներ։
Ինչո՞ւ ընտրել մեզ
- Փորձառություն – առաջին մեքենան բրենդավորել ենք դեռևս 2007 թվականին: Այս ընթացքում միայն այդ մասով համագործակցել ենք մոտ 100 տնտեսվարողների հետ և բրենդավորել ավելի քան 700 տարբեր չափսերի մեքենա:
- Որակ – Գործունեության հենց սկզբից առավելագույնս հետևել ենք օգտագործվող նյութերի և տեխնիկական միջոցների արդիականացմանը: Օրինակ, ներկայումս օգտագործում ենք գերմանական Orajet ինքնակպչուն, ինչը համադրելով Eco-Solvent տպագրության հետ տալիս ենք երկամյա երաշխիք՝ գունաթափման և առանց արտաքին միջամտության վնասվելու խնդիրներից խուսափելու:
- Ամբողջական սպասարկում – Մատուցում ենք ծառայությունների համալիր շղթան ամբողջությամ՝ կոնցեպցիայից մինչև իրականացում
- Անհատական մոտեցում – Յուրաքանչյուր նախագիծ հարմարեցված է ձեր կոնկրետ պահանջներին՝ անկախ մեքենայի տեսակից և դիզայնի բարդությունից:
Չափագրում
Դիզայն
Ադապտացիա
Տպագրություն
Փակցնում
Բրենդավորումը ժամանակակից բիզնեսի հաջողության բանալիներից է։ Վերածեք ձեր ավտոպարկը շարժական գովազդային հարթակի ABCPrint-ի հետ և մեկ քայլ առաջ կլինենք մրցակիցներից։


























