Կորպորատիվ տպագրությունը ներկայացնում է տպագիր արտադրանքի ամբողջական գծակազմ, որը մշակված է ընկերության միասնական կորպորատիվ ոճի շրջանակներում: Այն ներառում է բազմազան ապրանքներ՝ սկսած այցեքարտերից և բլոկնոտներից մինչև բրենդային գրիչներ և ցուցահանդեսային նյութեր: Նման արտադրանքի հիմնական նպատակն է ապահովել ձեռնարկության միասնական տեսողական ինքնությունը՝ ամրապնդելով դրա ճանաչելիությունը և վստահությունը հաճախորդների ու գործընկերների շրջանում:

Կորպորատիվ տպագրության ժամանակակից մեթոդներից է UV DTF տպագրությունը, որը հնարավորություն է տալիս ստանալ հարթ, ոչ ծակոտկեն մակերեսների (ապակի, թիթեղ, կերամիկա) բարձրորակ և դիմացկուն տպագրություն: Այն ապահովում է առանց ջերմային սեղմման դյուրակպչուն տպագրություն տարբեր դեկորների և առարկաների համար:
Տպելուց հետո ինքնակպչունները պատրաստ են օգտագործման՝ առանց լրացուցիչ մշակման: Ունեն բարձր դիմացկունություն քերծվածքների, ջրի և ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ:

Պլաստիկե այցեքարտերը ավելի պրոֆեսիոնալ ու տպավորիչ են, դրական ազդեցություն են գործում գործընկերների վրա՝ ընդգծելով ընկերության բարձր կարգավիճակը: Պլաստիկը կարող է լինել թափանցիկ, փայլուն կամ անփայլ: Դրանք բնութագրվում են բարձր ամրությամբ և ջրակայունությամբ, ինչը ապահովում է երկարաժամկետ կիրառում: 

Իսկ հատուկ տեխնոլոգիայի միջոցով հնարավոր է դառնում այցեքարտերին հաղորդել բարձրացված տեքստեր և գրաֆիկական այլ տարրեր՝ այցեքարտերը դարձնելով ֆակտուրային…